Քաղաքականություն

Հասարակական հիմունքներով քաղաքականությու՞ն թե՞ քողարկված քաղաքական շահեր. Աթանեսյան


Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ նախագահ Սամվել Շահրամանյանը պետական ծառայողներին հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Դա չի վերաբերում նախագահին, պետական նախարարին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, դատավորներին, ԿԸՀ նախագահին եւ մի քանի այլ պաշտոնյաների: 

Մամուլում եւ սոցիալական ցանցերում այդ առթիվ քննարկումներ են ծավալվում: Ի պատասխան՝ Արցախի նախագահի շրջապատից հակադարձում են, որ «պետք է ուշադիր կարդալ, խոսքը հասարակական հիմունքներով պաշտոնավարելու մասին է»: Իսկ ո՞վ է Արցախի տեղակատվական շտաբի տարածած տեքստի իսկության երաշխավորը: 

Նախագահի հրամանագիրը չի կարող սկսվել «սիրելի հայրենակիցներ» կոչով, որովհետեւ իրավական փաստաթուղթ է եւ կառուցվում ու հրապարակվում է սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված կարգով: Նման փաստաթուղթ հրապարակված չէ: Եւ առհասարակ՝ ի՞նչ խոսք կարող է լինել «հասարակական հիմունքներով» պաշտոնավարող նախագահի, պետական նախարարի, նախարարների, Ազգային ժողովի պատգամավորների եւ դատավորների՝ իշխանության երեք թեւերի ներկայացուցիչների, մասին: 

Կամ, ասենք, մինչեւ տարեվերջ ի՞նչ պիտի անի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեպտեմբերի 28-ին նույն Սամվել Շահրամանյանի, ի դեպ՝ դարձյալ պաշտոնապես չհրապարակված, հրամանագրով լուծարված է, եւ որեւէ ընտրություն, բնականաբար, չի անցկացվելու: Ինչու՞ Ոստիկանության պետը «հասարակական հիմունքներով» կպաշտոնավարի, իսկ ԱԱԾ տնօրենը՝ ոչ: Ի՞նչ հարցեր է կարգավորելու Բնակարանային հարցերով կոմիտեի նախագահը, եթե բոլոր բռնատեղահանված անձինք իրենց տներն ու բնակարանները թողել են Արցախում, իսկ այսօր նրանց կեցության հարցերը հնարավորինս լուծում է Հայաստանի կառավարությունը: 

Մինչեւ տարեվերջ պաշտոնավարելու են նաեւ Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանային վարչակազմի ղեկավարները, բոլոր համայնքապետերը: Արցախից բռնատեղահանվել է 150 հազար մարդ: Ստույգ վիճակագրություն չկա, թե նրանցից քանի՞սն է հեռացել, իսկ մնացածները որտեղ են ներկայումս բնակվում: Հրապարակվել է սեպտեմբերի 19-ից հետո բռնատեղահանվածների տեղաբաշխումը՝ ըստ մարզերի: Եւ շատ հնարավոր է՝ Արցախի որեւէ համայնքի մի ընտանիք ապաստան է գտել Մեղրիում, մյուսը՝ Նոյեմբերյանում կամ Աշոցքում, իսկ համայնքապետը՝ բնակարան վարձել, ասենք, Էջմիածնում: Այդ եւ մյուս համայնքապետերի մինչեւ տարեվերջ պաշտոնավարման իմաստը ո՞րն է: 

Իսկ ո՞րն է այս դիտարկումների իմաստը: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությանը հաջորդել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի ներկայացնի երկու սկզբունքային հարց: Առաջինը վերաբերում է բոլոր բռնատեղահանվածներին բնակարանային պայմաններով

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago