Լրահոս 24/7

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020 թվականի հունվարի 30-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ Ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ:

Մ.Ս.-ն, 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, Նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը ծախսվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում Գեղասահքի հավաքականի թիմի երեք մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել:

Բացի այդ, Մ.Ս.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի անձնական մարզիչներ:

Արդյունքում՝ 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, Նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:

Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ Ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ:

Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ:

Ա.Ա.-ն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին:

Այսպիսով, «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մ.Ս.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն 290 հազար դրամ, որից 5 մլն 880 դրամը՝ իր որդու՝ մարզիչ է.Դ.-ի օժանդակությամբ, իսկ 3 մլն 360 հազարը ՝ մարզիչ Ա.Ա.-ի օժանդակությամբ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (2 դրվագ):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է Մ.Ս.-ի և վերջինիս որդի Է.Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հանրային կապերի բաժին

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

12 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

13 hours ago