Լրահոս 24/7

Գնել Սանոսյանը հանդիպել է հնդկական խոշոր ընկերությունների հետ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Shapoorji Pallonji And Company Private Limited holding-ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Այս ընկերությունը 15 խոշոր ընկերությունների համաշխարհային, դիվերսիֆիկացված կազմակերպություն է՝ մասնագիտացված շինարարության, ենթակառուցվածքների, անշարժ գույքի, ջրային, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ներկա փուլում Հայաստանում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, դրանց ընթացքը։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում առկա շինարարական ծրագրերը։

Մասնավորապես շեշտադրվել է դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը և դրանցում Ընկերության հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցերը։ Shapoorji Pallonji ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես դպրոցաշինական ծրագրերի նկատմամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կուղարկի անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ, որոնցում ներառված կլինեն ծրագրերի վերաբերյալ մանրամասները, որից հետո ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և տեղում կծանոթանան ծրագրերին։

Գագաթնաժողովի շրջանակներում նախարար Սանոսյանը հանդիպել է նաև Larsen & Toubro ընկերության փոխնախագահ Մադհավա Դասի հետ։ Հանդիպման ժամանակ ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես էներգետիկ ոլորտում՝ մասնավորապես ենթակայանների շինարարության ոլորտում համագործակցության հնարավորության նկատմամբ։

Այս ընկերությունն աշխարհի առաջատար և զարգացող երկրներում հարուստ փորձ ունի էներգետիկ կայանների և փոխանցման գծերի կառուցման գործում։ Նախարար Սանոսյանը նույնպես շեշտադրել է էներգետիկ ոլորտում փոխգործակցության կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արդեն Հայաստանում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago