Լրահոս 24/7

ԵՄ-ն պետք է հնարավորինս արագ ընդլայնի իր համագործակցությունը ՀՀ-ի հետ. Ռոթ

Ես մեծապես կողմնակից եմ, որ ԵՄ-ն ընդլայնի իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ի շահ Հայաստանի, հայ ժողովրդի ապահովության և անվտանգության:

Մենք սատարում ենք այս քաղաքականությանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ուղենշային դրույթ ներկայացրեց, որը նշանակում է Հայաստանի պատրաստակամությունը՝ մերձենալ եվրոպական կառույցներին, որքան դա հնարավոր է, և մենք սատարում ենք Հայաստանի ցանկությանը»,- ասաց Ռոթը՝ նշելով, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս արագ զարգացնի, ընդլայնի իր տնտեսական, քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ և հնարավորինս ավելի լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված փախստականներին:

«Մենք սատարում ենք նաև այն հստակ ուղերձը, որը վերաբերում է վիզաների ազատականացմանը Հայաստանի հետ հարաբերություններում: Սա կարող է ևս մեկ քայլ լինել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման ճանապարհին»,- նշեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

9 mins ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

10 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

12 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

18 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

21 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

2 hours ago