

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բոլորին կոչ է արել հեռանալ «անդունդի եզրից» և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, նախքան մեծ քանակությամբ մարդիկ կտուժեն բռնություններից:
«Այսօր լրանում է ՄԱԿ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելու 78-րդ տարին: Այս կրիտիկական ժամին ես կոչ եմ անում բոլորին հեռանալ անդունդի եզրից, նախքան բռնությունն էլ ավելի շատ կյանքեր կխլի և ավելի կտարածվի», – գրել է գլխավոր քարտուղարը X-ի (նախկինում Twitter) իր էջում։
Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1947 թվականի հոկտեմբերի 31-ին և ամեն տարի նշվում է 1948 թվականից: Օրն ընտրվել է այն պատճառով, որ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ 1971 թվականին Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ երկրներին խորհուրդ է տվել այն նշել պետական մակարդակով:
Այդ օրը կազմակերպում են հանդիպումներ, թեմատիկ միջոցառումներ, քննարկման կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, դրան է նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը։ 2023 թվականին այդ օրը համընկել է Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի իրադրությանը նվիրված դռնբաց քննարկումների հետ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…