Լրահոս 24/7

Սկզբունքները պայմանավորված են, մնում է` դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Փաշինյան

ԼՂ-ում տեղի ունեցած բեկումից հետո ՀՀ վարչապետը մտավախություն ունի՞, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ՀՀ տարածքում, և ՀՀ գործընկերները ինչ պիտի անեն` դա կանխելու համար: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կկիսեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումները, ավելի քան 100 000 նոր փախստականների հարցը և ԼՂ դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից. իհարկե, չեմ ասի, թե դրանց միջև փոխկապակցվածություններ չկան, բայց դրանք առանձին հարցեր են:

Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թ. հոկտեմբերի 6-ին` Պրահայի քառակողմ, 2023 թ. մայիսի 14-ին և 2023 թ. հուլիսի 15-ին` Բրյուսելի եռակողմ հանդիպումների ժամանակ, կվերաձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը»:

Վարչապետը հիշեցրեց` որոնք են այդ պայմանավորվածությունները` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդը` դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, երրորդը` տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների ու երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

«Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է` այդ սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր և գնալ առաջ»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

12 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago