Լրահոս 24/7

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել:

Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:

Աիդան 9 տարեկան է, սիրում է K-pop ու Hip-hop ոճերը, լսում է BlackPink, Triple Charms, BTS խմբերին, հաճախել է պարի և վոկալի դասերի, երազում է ունենալ պարի և վոկալի սեփական դպրոցը: Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով:

Նենսին 11 տարեկան է, երգարվեստից բացի հետաքրքրված է նկարչությամբ, K-pop-ի սիրահար է՝ Black Pink, BTS: Հաճախում է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելը նրա մեծ երազանքն է:

Սյուզաննան 10 տարեկան է, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում բարձր առաջադիմությամբ, նվագում է դաշնամուր: Հաճախում է նաև գեղարվեստական մարմնամարզության: Սիրում է ժամանակակից երգեր և ազատ ոճի պարեր: Սյուզաննայի լավագույն ընկերն իր շնիկն է, որն էլ առաջինը լսում է նրա բոլոր երգերը:

Կամիլան 11 տարեկան է, հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, նվագում դաշնամուր և թմբուկ: Վոկալով զբաղվում է 4 տարեկանից: Սիրելի արտիստներն են Բրունո Մարսը, Մայքլ Ջեքսոնը, իսկ կոմպոզիտորը՝ Յոհան Սեբաստիան Բախը: Երազում է դառնալ հայտնի երգչուհի:

Նանեն 11 տարեկան է, 4 տարեկանից զբաղվում է երգով ու պարով, սիրում է աշխատել տեսախցիկի հետ: Նկարահանվել է երաժշտական ծրագրերում,գովազդային տեսահոլովակներում: Հոբբին նկարչությունն է:

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

12 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

12 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago