Լրահոս 24/7

ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե երկրի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում․

«Արդեն երկրորդ քառօրյան է, որ անց ենք կացնում առանց Արցախի»,- հիշեցրել է նա։

Օհանյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շրջանակներում.

«2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները սեղմել են օղակը Հայաստանի և Արցախի շուրջ»։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ապօրինի, հանցավոր գործողությունների արդյունք է սա, ինչի մասին հայտարարել են արտասահմանյան երկրները.

«Բայց ցավալի է նաև այն, որ այս ամենը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների անգրագետ, ապիկար կեցվածքի շնորհիվ»։

Նա շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունն, իր կարծիքով, լուծված չէ։ Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Օհանյանը նշել է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել Ադրբեջանի նախագահի պատճառով.

«Ինչ անհրաժեշտ էր ստանալ բանակցային գործընթացում և, հատկապես, Արևմուտքից, ինքը ստացել է ու իրականացրել բռնագաղթ։ Այս փուլում ինքն իր նպատակին հասել է»։

Ըստ Օհանյանի՝ հիմա Ադրբեջանը փորձելու է շեշտը դնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago