

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշման նախագիծը։
Արդարադառության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում փախստականների համար նաև միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից.
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է տեղահանվածների ֆինանսական աջակցության մեխանիզմներին, նաև՝ կենսաթոշակային իրավունքին.
«Այս որոշումն ընդունելուց և կարգավիճակը հստակեցվելուց հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որ կցանկանան կենսաթոշակային իրավունքները համապատասխանեցնել Հայաստանում օրենքով սահմանված մեխանիզմներին, կարող են դիմել քաղաքացիության համար, ստանալ հաստատումներ»,- ասել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ կենսաթոշակային տարիքի ոչ մի մարդ չի մնացել առանց ֆինանսական համարժեք ապահովման։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…