Քաղաքականություն

«Եթե ՀՀ իշխանությունները համաձայնվեին ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մի շարք խնդիրներից հնարավոր էր խուսափել». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին։

Զախարովան ասել է, թե արևմտյան լրատվամիջոցները փորձում են պրովոկացիոն հարցերով նպատակադրվել առավելագույն վնաս հասցնել «Մոսկվայի և Երևանի բազմաբնույթ կապերին»։ Ըստ նրա, այդ մեթոդներն աշխատում են։ Զախարովան հիշեցրել է, որ իրենց հետ էլ են փորձում նման կերպ վարվել, սակայն ռուսական իշխանությունները միշտ պատասխանում են, որ նախընտրում են հարցերը երկկողմ խողովակներով լուծել. «Առիթ չենք տալիս, որ պրովոկացիայի բացիլը զարգանա»,– ասել է նա։

Զախարովան մատնանշել է, թե Հայաստանն ինչ է շահում ԵԱՏՄ կազմում լինելուց, ու Ռուսաստանն ինչ ներկայություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ լինելով գլխավոր ներդրող։ Նա խոսել է նաև Հայաստանի սահմաններին ռուսական զորքի առկայության մասին։

Անդրադառնալով կոնկրետ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերապահումներին՝ նա ասել է. «Եթե Հայաստանի իշխանությունները համաձայնվեին ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մի շարք խնդիրներից հնարավոր էր խուսափել։ Փոխարենը հայաստանի իշխանությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությունը, որ մոնիտորինգի անվան տակ ՌԴ-ի և Իրանի դեմ տեղեկությունների հավաքագրմամբ է զբաղված՝ բացառապես Բրյուսելի շահերի համար»,- ասել է նա։

Նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով, եթե Երևանը համաձայնի։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

18 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago