

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանի ԱԳՆ հրավիրելուն և ռուսական պետական հեռուստատեսությամբ ցուցադրված հաղորդման կապակցությամբ բողոքի նոտա հղելուն։
Զախարովան հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին էլ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել ՀՀ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ «ՌԴ իշխանության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին օդիոզ հրապարակման» կապակցությամբ։
Ըստ նրա՝ հայաստանյան պրոիշխանական լրատվամիջոցներով, այդ թվում՝ Հանրայինով ու տելեգրամյան ալիքներով հակառուսական ագիտացիա է տարվում․ «Ես վստահ եմ, որ հայկական կողմը հասկանում է՝ ինչի մասին է խոսքը գնում»,– ասել է նա։
Զախարովան, լրագրողի հարցին ի պատասխան, չի մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի առաջադրման և ագրեմանը մերժելու լուրերը։
Զախարովան հայտարարել է, որ դեսպանի նշանակման հարցը բացառապես ներքին երկկողմ հարց է. «Ագրեմանը նախնական համաձայնություն է, որը տալիս է կամ չի տալիս կուսակցությունը և որոշում է գաղտնի կերպով՝ համապատասխան ներկայացուցչի յուրաքանչյուր թեկնածության համար»։ Նա ասել է, թե ագրեմանի հետ կապված հարցերը լրատվամիջոցներում չեն մեկնաբանվում։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…