Հայաստան

«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա, Ասիա և Ամերիկա»․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նախարարն իր խոսքում նշել է՝ «Հայաստանն ակտիվորեն բարելավում է իր առևտրային կապերը մի շարք երկրների հետ՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա, Ասիա և Ամերիկա։ Մենք հավատարիմ ենք առևտրի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, խոչընդոտների վերացմանը և համագործակցության խթանմանը։ ՀՀ տնտեսությունը վերջին երեք տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչի արդյունքում 2023թ-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 8 հազար դոլար»։

Համաժողովը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago