Քաղաքականություն

Ռուսական մեդիայի էժանագին ֆարսը ՀՀ իշխանության դեմ

Ռուսական ОРТ հեռուստաընկերությամբ հեռարձակվել է «Նիկոլ Փաշինյան․ աղետիավետաբերը» վերտառությամբ հաղորդում, որըթիրախավորում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինև մի շարք հայաստանյան գործիչների։ Հաղորդումնիր բնույթով հակահայկական է` բազմաթիվ կեղծիքներով, էժանագին հնարքներով ումերկապարանոց «հիմնավորումներով»։ Եվ ամենևին անսպասելի չէ, որ այդ հաղորդումը հակառուսական տրամադրություններ է բորբոքել Հայաստանում։

ՀՀ Աժ պատգամավոր Գուրգեն Արսենյանիմեկնաբանմամբ` նշյալ հաղորդումից հետոիշխանություններն առանց մեկ դրամ ծախսելու բարձրացրել են Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։

Հատկանշական է, որ մինչ այս պահը հարցի գլխավոր հասցեատերեր ՀՌՀ-ն և ԲՏԱ նախարարությունը պաշտոնապես չեն արձագանքել տեղի ունեցածին։

Ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինըկանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել, որին նույնպես Կրեմլը դեռ չի արձագանքել։

«Куклы наследника Тутти» հաղորդաշարը մշտապես աչքի է զարնել կեղծիքներով ու խեղաթյուրումներով լեցուն հաղորդումներով, սակայն այսօր նկատելիորեն նվազել է հասարակության վստահությունը Կրեմլի հրահանգներնիրականացնող հեռուստաալիքների և լրատվականների նկատմամբ, քանի որ մարդիկ սեփական մաշկի վրա են զգացել ու զգում ՌԴ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները։ Հետևաբար, Հայաստանի պարագայում ևս այս հաղորդումը, վստահաբար, չի իրականացրել այն սպասելիքներն ուակնկալիքները, ինչ նպատակով որ ստեղծվել ու հեռարձակվել է։

Հաղորդման գլխավոր դրույթներից մեկն այն է, որ Հայաստանում ինչ կատարվել է` ժողովրդի խելքից է.ընտրել են մեկին, որը միայն աղետ է բերում(Հայաստանի գլխին բերած իրենց աղետների մասին, իհարկե, լռեցին)։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են նաև 2008-ի Մարտի 1-ը հրահրելու և տասը զոհերի համար։ Մառազմը հասնում է այնտեղ, որ Փաշինյանին արևմտամետությունը «հիմնավորում են» նրանով, որ հեղափոխության օրերին գլխին «փափախ» դնելու փոխարեն կեպի է դրել, ինչն էլ հենց վկայում է նրա «սորոսական» լինելու մասին։

Ռուսաստանի պետական հեռուստատեսության աշխատակիցները եթերում էժանանում են այնչափ, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ դիմում են անունով` ասելով, որ Փաշինյանը ստրասբուրգյան իր ելույթով Հայաստանի պետականությունը լիակատար և անվերապահորեն հանձնում է Եվրամիությանը։ Կարիք չկա ընդգծելու, որ այսպնդումն անհիմն է, քանի ՀՀ իշխանությունները հաճախ են քննադատության արժանանում եվրանտեգրման աշխատանքները թերի և դանդաղընթաց կատարելու համար։

Երեկվա հաղորդման հյուրն էր նաև ընդդիմադիր պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, որի մասնակցությունն այդ ֆարսին, բնականաբար,բացասաբար ընդունեց հայ հասարակությունը։ Իդեպ, արժե հիշել, որ ՌԴ-ն երբ խնդիրներ ուներ մեր հարևան Վրաստանի հետ և նմանօրինակքարոզչություն էր իրականացնում վրաց իշխանության դեմ, չգտնվեց մեկ վրացի, որըմասնակցեր հակավրացական հաղորդումներին և դեմ խոսեր իր երկրի իշխանության մասին։

Լրագրողի` Թևանյանին ուղղված հարցին` հրավերն ստանալու ժամանակ տեղյա՞կ է եղել հաղորդման բովանդակությունից, վերջինս պատասխանել է, որ իրեն հրավիրել էին, որպեսզի իր կարծիքը հայտներ ՀՀ իշխանությունների մասին։

«Բնական» ցանկություն է. Թևանյանը չկարողացավԵրևանի քաղաքապետի ընտրարշավի շրջանում շահել հասարակության վստահությունը, դե` փորձել է վստահություն և գուցե նաև հովանավորչություն ձեռքբերել Կրեմլի միջոցով, բայց մինչ այս պահը,վստահաբար, «վաստակել է» իր ցանկացածի ճիշտ հակառակը։

Հուսանք, ՀՀ դատախազությունը մանրամասն կուսումնասիրի Անդրանիկ Թևանյանի պնդումները, որոնք նա հնչեցրել է Կրեմլի «տիկնիկների» պատրաստած հաղորդման ընթացքում, և պատշաճ կերպով կքննի դրանք։

Մանրամասները տեսանյութում:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

2 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

2 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

3 hours ago