

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2019 թ․-ին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Ուիլյամ Քելին-կրտսերը՝ Բոստոնի քաղցկեղի ինստիտուտից, Գրեգ Սեմենզան՝ Բալթիմորի Ջոնս Հոփքինսի համալսարանից, ինչպես նաև բրիտանացի Փիթեր Ռեթքլիֆն Օքսֆորդից։ Նոբելյան կոմիտեի հաղորդման համաձայն՝ մրցանակը շնորհվել է «այն մեխանիզմների բացահայտման համար, որոնց օգնությամբ բջիջները զգում են թթվածնի հասանելի մակարդակի փոփոխություններն ու հարմարվում դրանց»։
Գիտնականներն իրենց հետազոտությունները միմյանցից անկախ են կատարել, սակայն նրանք միասին «սակավարյունության, քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարի համար բազմախոստում մեթոդների մշակման նոր ուղիներ են բացահայտում», ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։ BBC-ն կարճ (100 բառով) և ավելի մանրամասն (500 բառով) մեկնաբանում է այդ բացահայտումների իմաստը։
100 բառով
Մեր կողմից ընդունվող սնունդը մեր օրգանների աշխատանքի ու շարժունակության համար անհրաժեշտ էներգիայի վերածելու համար օրգանիզմին թթվածին է հարկավոր։
Սակայն արյան մեջ թթվածնի մակարդակը տարբեր գործոնների ազդեցության ներքո անընդհատ փոփոխվում է։ Թե ինչպես են մեր բջիջները հարմարվում այդ փոփոխություններին ու շարունակում իրենց նորմալ գործունեությունը, երկար ժամանակ առեղծված էր համարվում։
Հայտնի է, որ թթվածնի անբավարարության դեպքում մարդկանց ու շատ կենդանիների մոտ թթվածնային քաղց (հիպոքսիա) է զարգանում, որը խանգարում է օրգանների նորմալ աշխատանքին։ Սեմենզայի, Քելինի ու Ռեթքլիֆի աշխատանքները թույլ են տալիս գտնել հիպոքսիայի նկատմամբ ռեակցիայի գենետիկ մեխանիզմն ու հասկանալ, թե ինչպես են բջիջները զգում թթվածնաքաղցն ու հարմարվում դրան, նաև, թե ինչպես է օրգանիզմը սկսում այն հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է արյան՝ թթվածին տեղափոխող նոր կարմիր բջիջների ձևավորման համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…