Քաղաքականություն

«Հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխվող աշխարհում Հայաստանի մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է։

Նա հայտարարել է, որ սա կառավարության և անձամբ իր աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչներից է․

«Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ անկախության այս ընթացքում «մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության՝ երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը»:

Նա նշել է, թե որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի. «Պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է, ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելն է հայրենասիրության գերադրական աստիճանը»,- ասել է նա։ 

Վարչապետի խոսքով՝ սա հասունացման ճանապարհ է, որն անցնում են կառավարությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը, ժողովուրդը:

Թիվ 1

Recent Posts

Ֆերիկ համայնքը համայնքի ղեկավար է ընտրում

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ…

4 mins ago

Սոթքում առաջին ձյունն է այսօր տեղացել․ մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է․ համայնքապետ

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝…

1 hour ago

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

17 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

17 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

17 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

17 hours ago