Հասարակություն

«ԼՂ-ից տեղահանվածներին բաշխվող գումարները հետագծելի են». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիոն երևույթները հումանիտար իրավիճակում ակտիվանալու սովորույթ ունեն։

«Մեր այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ բաշխվող գումարները հետագծելի են․ այսինքն, երբ որևէ տեղ՝ խորհրդարանական, հանրային և այլ մակարդակներում, հարց կառաջանա, թե գումարներն ինչի վրա են ծախսվել, ովքեր են ստացել գումարները, մեկ լումայի և անձի ճշտությամբ կարող ենք ասել՝ նույնիսկ օրով, ժամով, ով որ օրն է ստացել գումարը, երբ է կանխիկացրել, կանխիկացրել է, թե ոչ»,– ասել է նա՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրված օգնությանը։

Ըստ վարչապետի՝ սա կարևոր է նաև միջազգային գործընկերներին ճիշտ ուղերձ ձևակերպելու համար, որ գումարը փոխանցվի բյուջե և այնտեղից ուղղվի տեղահանվածներին։

«Մեզ համար շատ կարևոր է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հասնող աջակցությունը լինի հրատապ և արժանապատիվ»,- նշել է նա՝ հավելելով, որ աշխատում են՝ օգտագործած հագուստ և իրեր տալը հասցվի նվազագույնի. «Մենք մարդկանց տանք կարիքների համար գումար, իրենք որոշեն՝ ինչ անեն»։

Նրա խոսքով, ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար բյուջեով նախատեսված է ընդհանուր առմամբ 54 մլրդ դրամ։ Դրանցից մինչ այժմ ծախսվել է 16 մլրդ դրամը.«Տրամադրված գումարի մի մասը կծախսվի 2024 թվականին, որովհետև, օրինակ, կեցության աջակցության ծրագիրը 6 ամսով է նախատեսված»,–ասել է վարչապետը։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

14 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

14 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

14 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

15 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

15 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

16 hours ago