Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը 1in.am

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Մեր ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին բավականին ուշագրավ տեղեկություններ, – այս մասին գրում է 1in.am-ը։

Մասնավորապես մեր տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բնակվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Բուզանդի փողոցում գտնվող բավականին մեծ և ընդարձակ բնակարանում, որի 213.5 քմ մակերեսը ձևակերպված է իր անունով և այն գնել է 2013 թ-ին 83 մլն դրամով, իսկ մյուս՝ 65.8 քմ մակերեսը, որը գնել է 27 մլն դրամով ձևակերպել է կնոջ քրոջ անունով։ Հետաքրքիրն այն է, որ այս բնակարանի 1 քմ-ի արժեքը, ըստ պայմանագրի ստացվում է 830 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց մեզ հայտնի է դարձել, որ Բուզանդի փողոցում գտնվող բնակարանների 1քմ-ի շուկայական արժեքը 2013թ․ եղել է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Բացի այդ, Թովմասյանն իր այս ընդարձակ բնակարանը շքեղ վերանորոգել է և կահավորել։

Սա Թովմասյանի միակ անշարժ գույքը չէ։ Հավատարիմ մնալով իր նախկին աշխատելաոճին, նախկին նախարարը կրկին կնոջ քրոջ և վերջինիս ամուսնու անունով է գրանցել հերթական անշարժ գույքը, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 8/1 շենքի 1-ին հարկի տարածքը(շուրջ 131 քմ), որը գնել է «ֆանտաստիկ գնով»՝ ընդամենը 3 մլն դրամով։ Այստեղ զավեշտալին այն է, որ առուվաճառքի գործարքի ժամանակ, գույքը վաճառողի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը։ Բայց այս գործարքում կա մի հետաքրքիր փաստ, որ վաճառողը տվյալ տարածքը 2006 թ․ գնել է 52 մլն դրամով, իսկ 2009թ-ին, չգիտես ինչու վաճառել է 17 անգամ ավելի պակաս գնով՝ 3 մլն դրամով։ Հետագայում այս նույն տարածքը Հրայր Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոն զբաղեցնելու տարիներին, շուրջ 2 տարի ամսական բավականին խոշոր գումարով հանձնել է վարձակալության «Նոտարական պալատ» ՊՈԱԿ-ին, որը գործում է արդարադատության նախարարության ենթակայության ներքո։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

15 hours ago