Լրահոս 24/7

2024 թվականը կհայտարարվի ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի. ՆԳ նախարար

2024 թվականը կհայտարարվի ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի. Վահե ՂազարյանԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ` հոկտեմբերի 30-ին քննարկվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուժային կառույցի 2024 թվականի թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 89,484.7 մլն դրամ:

Կիրականացվի երկու ծրագիր` 20 միջոցառում: Նախագծով նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին` 87,873.6 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը կազմել են 1,611.1 մլն դրամ:

«Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի գծով հատկացումները կազմում են 87,913.0 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով հատկացումները կազմում են 86,301.9 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 1,611.1 մլն դրամ:

ՆԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ ծրագրով իրականացվող Ներքին գործերի նախարարության գործունեության հիմնական նպատակներ են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի կարևորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը:

Արա Ֆիդանյանը կարևորել է նաև ռազմական և արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը, քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը, փրկարարական ուժերի կարողությունների զարգացումը, աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացումը, մարդկային կորուստների և տնտեսական վնասների նվազեցումը:

Տեխնիկական անվտանգության ոլորտում նա ընդգծել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված, տեխնածին վթարների, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցումը, միգրացիոն քաղաքականության մշակումը և իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգի արդիականացումը և բնակչությանը մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հնարավորությունների ավելացումը:

«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթական ծառայություններ» ծրագրի գծով հատկացումները կազմում են 1.571.7 մլն դրամ:

Ծրագրի նպատակն է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորումը: Ծրագրի շրջանակում միջոցներ են նախատեսվել ոստիկանության ծառայողների նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաև 2023 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը և ընդգծել, որ թև հանցագործությունների գծով աճ է գրանցվել, բայց այն մի շարք հանգամանքների բերումով կրում է պայմանական բնույթ:

Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը: Ըստ բանախոսի` 2024 թվականին ոստիկանության զորքերի փոխարեն կձևավորվի ոստիկանության գվարդիա: Կսկսեն գործել համայնքային ոստիկանության ստորոբաժանումներ:

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվել են բնագավառի խնդիրներին, ֆինանսական հատկացումներին: ՀՀ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականին Մեղրիում նախատեսվում է կառուցել տիպային շենք, որտեղ կգործեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ում գտնվող վտանգավոր նյութերի ճակատագրով: Ի պատասխան` Արա Ֆիդանյանը փաստել է, որ դրանց վերացման համար պահանջվում է մասնագիտական հսկայածավալ աշխատանք: Ըստ նրա` խնդիրը կլուծվի մոտ ապագայում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցն առնչվել է ճանապարհային պատահարների թվի աճին: Նախարարը փաստել է, որ բազմաթիվ են պատճառները` սկսած վարորդների միմյանց չզիջելու հանգամանքից մինչև փողոցների լուսավորություն ու գծանշումների բացակայություն, որոնց պատասխանատուն տեղական իշխանություններն են: ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Վահե Ղազարյանն իրազեկել է, որ 2024 թվականը կհայտարարվի ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի:

Ամփոփելով` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ներքին գործերի նախարարությանն օրենսդրորեն լուծելու առկա բոլոր խնդիրները:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

16 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

17 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

17 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

17 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

18 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

18 hours ago