Լրահոս 24/7

69 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը

Այսօր 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։ Լուրը հայտնում են օպերայի և բալետի թատրոնից։

Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։

Միքայել Հովակիմյանը ծնվել է Երևանում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում, Միհրան Երկաթի դասարան։ 1986 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։

2000 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում, 2011 թվականից՝ պրոֆեսոր։

Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

4 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

23 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

34 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

53 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago