

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները կանոնավոր այցելում են կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին, որոնք «մեղադրվում են Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների կատարման մեջ»։
Նա հայտարարել է, թե նրանց բոլոր իրավունքները պաշտպանվում են, նրանք հնարավորություն ունեն կապ պահպանելու ընտանիքների հետ, հայտնում է Haqqin.az-ը։
«Պետության կողմից նրանց թարգմանիչ է տրամադրվել»,-ասել է Ալիևան։
Նա նաև ասել է, որ ԵԽ հանձնակատարի Բաքու այցի ժամանակ իրենք բարձրացրել են Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիների հարցը և ակնկալում են առաջիկայում «նոր տեղեկություններ ստանալ»։
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀՀ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…