Լրահոս 24/7

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա. Վիկտոր Ռիխտեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը և հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների և մարտահրավերների առջև:

«ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայեր եկել են Հայաստան: 2020 թվականից հետո Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և այդ ռիսկերն այսօր էլ գոյություն ունեն»,-ասել է Ռուստամ Բաքոյանը և հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահելԼեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը, որից հետո՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ռազմական ագրեսիան՝ իր բոլոր հետևանքներով:

Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ ռուս խաղաղապահների զորախումբն այդ իրավիճակում չի կատարել եռակողմ պայմանագրով իրստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր հայեր,իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների և անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ:

«Այս առումով անհրաժեշտ եմ համարում Ադրբեջանի հանցավոր և անթույլատրելի գործողությունների վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Իր հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ նշելով նաև պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արևմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքները՝ Սևանից մինչև Սյունիք:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,-նշել է հանձնաժողովի փոխնախագահը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, և բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին:

«Գերմանիան աջակցում է նաև խաղաղության գործընթացին և աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատև կայունություն կապահովի տարածաշրջանում»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները և կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան։

«Չափազանց կարևորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը և ամենակարևորը՝ խաղաղության գործընթացին:

Եվ չափազանց կարևոր էր վերջերս Կանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,-իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաև Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:

Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել և մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:

Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago