

ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա, սակայն գործընկերների հետ քննարկում է հակամարտության ավարտից հետո այնտեղ որոշակի «միջազգային խաղաղապահ» ներկայություն տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Հիմա կամ ապագայում Գազայում ամերիկացի զինվորականներ տեղակայելու ծրագրեր կամ մտադրություններ չկան»,- ասել է Քիրբին։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է, թե «ինչ տեսք պետք է ունենա Գազան հակամարտության ավարտից հետո», ինչպես նաև այդ տարածքում «որոշակի միջազգային ներկայության» հնարավոր տեղակայումը։
«Սակայն դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել», – ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…