

Մեզ համար կարևորագույն խնդիր է՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում:
Քննարկում կա, որպեսզի Լեռնային Ղարաբաղում գործող շինարարական կազմակերպությունները ՀՀ-ում գործունեություն ծավալեն:
«Մենք հանրապետությունում ունենք շինարարական նախագծեր, որոնք, օրինակ, մի քանի անգամ մրցույթների են դրվել, մրցույթներին մասնակիցներ չեն եղել ծանրաբեռնվածության պատճառով, մենք նաև որոշեցինք նրանց առաջարկել գնահարցման միջոցով, օրենքով սահմանված ձևով, մեկ անձից գնում անելու միջոցով, որպեսզի այդ ընկերությունները ստանձնեն այդ նախագծերի շինարարությունը, և որպեսզի իրենց աշխատողներին կոնսոլիդացնենք»,- ասաց Փաշինյանը և, խոսքն ուղղելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ աշխատանք արվե՞լ է:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ որոշումներ կայացնելու կարիք կա:«Իրավաբանական անձանց վերագրանցման կարիք կա, նաև լիցենզիաների վերագրանցման կարիք կա:
Այդ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են, մենք շուտով դրանք նույնպես կվերջնականացնենք, որպեսզի կարողանանք կազմակերպությունը վերագրանցենք, և համապատասխան լիցենզիաները համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության կարգավորումներին, և արդեն այդ հնարավորությունից օգտվեն»,- ասաց փոխվարչապետը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ իրավական կարգավորումները կկատարվեն, և արդյունքում վերոնշյալ ընկերություններն իրենց աշխատողներով կանցնեն աշխատանքի, աշխատավարձ կստանան և կվերադառնան բնականոն կյանք:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…