Լրահոս 24/7

Սիմոնյանը և Ճապոնիայի դեսպանը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ»-ի հնարավորություններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների համար հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրելու համար:

Կողմերն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններին: ԱԺ նախագահը նշել է, որ առաջարկ է արվում Ճապոնիային եւս միանալ նախագծին: Նա նշել է նաեւ, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին:

Հանդիպման ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի հետ սերտ աշխատանքի համար` շեշտելով, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու:

ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին մաղթել է հաջողություններ բոլոր հետագա ձեռնարկումներում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago