

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա:
Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը՝ շեշտելով, որ երախտապարտ ենք Էստոնիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրած մարդասիրական աջակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր:
«Հարգելի՛ գործընկերներ, չնայած բոլոր մարտահրավերներին` մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Էստոնացի գործընկերները նկատել են, որ որեւէ մեկը չի կարող մյուսին այդքան լավ հասկանալ, որքան փոքր երկրները, եւ մեր ցավն ու բարձրացրած հարցերն իրենց համար խորթ չեն:Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…