Լրահոս 24/7

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին օգնություն տրամադրելուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հավանություն է տվել հանրապետականների առաջարկած օրինագծին, որով նախատեսվում է 14,3 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ պայքարում։

Օրինագծին կողմ է քվեարկել ստորին պալատի 226 անդամ, դեմ՝ 196-ը: Փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում այն ​​կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատներն ու հանրապետականները նախկինում կասկածներ էին հայտնել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների՝ Իսրայելին աջակցություն ցուցաբերելու ծրագրի վերաբերյալ, որում ներառված չէ Ուկրաինային օգնությունը: Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն օրինագիծն «անլուրջ» է անվանել:

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կկիրառի և կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը, նույնիսկ եթե այն ընդունվի երկու պալատում և հասնի իր սեղանին։

«Այս օրինագիծը վատ է Իսրայելի, Մերձավոր Արևելքի և մեր ազգային անվտանգության համար»,- Reuters-ը մեջբերել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ներկայացուցչի խոսքը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

1 hour ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

1 hour ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

2 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

3 hours ago