

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, նրա նկատմամբ կիրառվեց ավելի խիստ խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավը։
Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։
Ըստ Հունան Բաբայանի՝ իր պաշտպանյալը ծնողների՝ արտերկրում բուժման նպատակով նախաքննության ընթացքում տասնյակ անգամ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ մեկնել է Հայաստանից և սահմանված ժամկետում վերադարձել՝ հաստատելով իր պատշաճ վարքագիծը:
Այժմ, ըստ պաշտպանի, Գուլոյանին անհրաժեշտ կլինի ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ ծնողների բուժման նպատակով, ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից:
Պաշտպանը միջնորդեց վերացնել ՍԷԿՏ համակարգում իր պաշտպանյալի մեկնման արգելքը և բացակայելու արգելքը՝ կիրառելով գրավ, ինչը դատարանը բավարարեց:
7 տարի Աբովյանը ղեկավարած Գուլոյանը այս գործով 12 դրվագով է անցնում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, պաշտոնեական կեղծիք:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…