

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը մինչ օրս անհնար է Ադրբեջանի դեմ իբր Հայաստանի «ագրեսիայի» հետևանքով:
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում «զենքի և ռազմական անձնակազմի մատակարարում է իրականացրել Լեռնային Ղարաբաղ և սադրիչ քայլեր ձեռնարկել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բերբոքը ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ավելի ուշ Բերբոքը այցով Հայաստանում էր, հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի հետ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…