

Իսրայելի վարչապետը ABC News-ի եթերում արձագանքել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու՝ միջազգային հանրության կոչերին: Բենիամին Նեթանյահուն նշել է՝ Գազայում հրադադար չի լինի, մինչև մեր պատանդներն ազատ չարձակվեն:
«Հրադադարը չի նպաստի հակամարտության կարգավորմանը, քանի որ ՀԱՄԱՍ-ի հետ կարելի է խոսել միայն ռազմական ճնշման լեզվով»,- ասել է վարչապետը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ պարբերաբար կարճաժամկետ մարտավարական դադարներ են լինում՝ ապահովելու մարդասիրական մատակարարումները:
Լրագրողի հարցին՝ ո՞վ պետք է վերահսկի Գազայի հատվածը՝ հաշվի առնելով Ջո Բայդենի հայտարարությունը, որ Իսրայելը սխալ կգործի, եթե գրավի Գազան՝ Նեթանյահուն պատասխանել է.
«Այն մարդիկ, որոնք չեն ցանկանում շարունակել ՀԱՄԱՍ-ի ուղին: Իսրայելն անորոշ ժամկետով դերակատարում կունենա ու անվտանգության ապահովման պատասխանատվություն կստանձնի»:
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ Իրանը և «Հեզբոլլահը» հասկանում են՝ հակամարտությանը միջամտելու դեպքում հզոր պատասխան կստանան։
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…