

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
Նրա խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաև նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ:
Այդուհանդերձ, անձի` որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման և պաշտոնավարման դադարեցման իրավահարաբերություններում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում` դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Այժմ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակ կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:
«Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձի նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջ, ընդ որում` պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի այդ պաշտոնին նշանակելու և ազատելու դեպքում գործող ընթացակարգով` տվյալ պաշտոնում նշանակելու և ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից»,- տեղեկացրել է Լևոն Բալյանը:
Ըստ փոխնախարարի` նաև հստակեցվում են օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքները:
Սահմանվում է նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու վերաբերյալ կարգավորում` անհատական իրավական ակտի հիման վրա:
Նախաձեռնությամբ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ են սահմանվում նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…