Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին:

Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը:

Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

13 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

22 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

32 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

42 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

54 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

1 hour ago