Լրահոս 24/7

Մոսկովյան հերթական դեմագոգիան` Կովկասի ճակատագրի մտահոգությունների մասին

Ռուսաստանը շարունակում է պաշտոնական հռետորաբանությամբ և գործողություններով հեղինակազրկել Արևմուտքի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։

«Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում»․ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասի իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխվստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ խաղաղության․ երկրների միջև պայմանագիր, սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության բացում և այլն»,- ասել է Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։

Պաշտոնական Մոսկվան իհարկե չի նշում, որ իր հետևողական քայլերը միտված են բացառապես իրենց շահերով, որոնք նրանք կառուցում են Ադրբեջանի հետ տանդեմով՝ ռուս-ադրբեջանական համատեղ օրակարգը սպասարկելով Հայաստանի շահերի հաշվին։

Այս հարցի կապակցությամբ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ գործընթացում կարևորում է ոչ թե հանդիպման վայրը և միջնորդական կողմը, այլ այն հիմքերն ու երաշխավորությունը, որն իրականություն կդարձնի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հատկանշական է, որ Ռուսաստանն Արևմտյան միջնորդությունն արժեզրկելու փոխարեն պետք է հետևողական լինի հենց ա՛յս շեշտադրման վրա․ փաստ է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերն այլևս առոչինչ են, ձեռք բերված համաձայնությունները՝ վիժեցված։

Ռուսաստանի կողմից Արևմուտքին ոչ հասցեական մեղադրանքների հռետորաբանությունը պահպանվում է անգամ հենց նախագահ Պուտինի կողմից։ Վերոնշյալ՝ ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը վերջինս հայտարարել է․

«Որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում օրինական իշխանությունը, սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն, մեր ավանդական սերտ առևտրային, համագործակցության և մշակութային կապերը խախտելուն»։

Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում մենաշնորհային ազդեցության պահպանման համար, մինչդեռ փոխվող աշխարհակարգում ավելի կենսունակ են լինելու լեգիտիմ իշխանություն ունեցող երկրներն ու կառավարությունները։ Գոյաբանական պայքարում Հայաստանի Հանրապետության լինելության գրավականը շարունակում է մնալ լեգիտիմ իշխանությունը՝ օրեցօր կայացման և հզորացման հրամայականով։

Նվարդ Մելիքյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago