

Մոսկվայի և Պեկինի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այդ մասին Մոսկվայում՝ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերությունները անշեղորեն զարգանում են բոլոր ուղղություններով.
«Պարբերաբար անցկացվում են օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, մշակվում են տարբեր աստիճանի բարդության ուսումնամարտական խնդիրներ»։
«Ի տարբերություն Արևմուտքի ագրեսիվ պետությունների՝ մենք ռազմական դաշինք չենք ստեղծում», – հավելել է Շոյգուն։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…