Լրահոս 24/7

Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:

Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:

Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

6 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

41 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago