Լրահոս 24/7

Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

«Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բացահայտմանը:

Երեք երկրների ղեկավարները այդ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման որոշումը կայացրել են Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:

Արդեն խմբի 12 նիստ է անցկացվել, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի գնահատման մասով, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ծրագրերի ընտրության հարցում:

Հաջողվել է սերտորեն մոտենալ բոլոր կողմերի համար շահավետ փաթեթային լուծման: Ցավոք, այդ հարցերում վերջակետ դնել դեռևս չի հաջողվել: Ինչ-որ մեկը բավարար քաղաքական կամք չունի դա անելու համար, և դա մենք չենք:

Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան:

Նա անդրադարձել է նաև Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձևաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր:

«Այս ձևաչափում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

4 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

4 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

4 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

5 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

5 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

6 hours ago