Լրահոս 24/7

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ բարձր է գնահատում ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի խթանումը՝ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն ճապոնացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն այն գլխավոր գործոններն են, որոնք նպաստում են երկրի արագ զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը, ուստի այդ տեսանկյունից շատ դրական է գնահատում Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը։

Հաշվի առնելով, որ Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավականին զարգացած է, դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել այդ ոլորտում:

Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

3 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

6 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

7 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

7 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

7 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

7 hours ago