Լրահոս 24/7

Մարզերում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրաբեր գյուղի ճանապարհի կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, «Մակարովի» նմանվող 3 ատրճանակ, որսորդական հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 5 փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված էր տարբեր տրամաչափի փամփուշտներով, 4 նռնակի պայթուցիչ, պայթուցիչով և առանց պայթուցիչի 2 նռնակ և 5,45 տրամաչափի 1080 փամփուշտ։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Խնձորեսկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» 12 ինքնաձիգ, 26 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 780 փամփուշտով, 22 դատարկ պահունակ, 12-ական գոտեպայուսակ, զրահաբաճկոն և սաղավարտ։

Ներքին Խնձորեսկ գյուղի մի բնակիչ Գորիսի բաժին է բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 1967 թվականի արտադրության ինքնաձիգ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտով և ռազմամթերք՝ շնորհիվ ծառայողների իրականացրած միջոցառումների։

Ոստիկանության Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կարաբին» տեսակի հրացանի, Ֆ-1 տեսակի պայթուցիչներով 2 նռնակի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago