

«Ռուսաստանն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը»․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել, բայց ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում է եղել «հայկական գործոնը» և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակումը․
«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։
Նա մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Կշարունակենք խոսել նրանց հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…