

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով:
Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել Նորքի տուն-ինտերնատում, Երևանի N 1 տուն-ինտերնատում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում:
71 անձի խնամքի տրամադրման նպատակով անհրաժեշտ է պետբյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 25.5 հաստիքների` բուժքույր, սանիտար, հոգեբան, ինչպես նաև սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ ծախսերի համար։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…