Լրահոս 24/7

Կենտրոնում կառուցապատող ընկերությունը բյուջե չի վճարել ավելի քան 163.4 մլն դրամ հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության հերթական դեպքը:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության տնօրենն ու բաժնետերը, նախնական համաձայնությամբ խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, բնակարանների օտարման ժամանակ առուվաճառքների պայմանագրերում պակաս են նշում վաճառվող բնակարանների արժեքներն, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով` ԱՄՆ դոլարով, ստանում են կանխիկ եղանակով` այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով:

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով՝ իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար:

Կառուցվող շենքից 173.9 քմ մակերեսով, 556.480 ԱՄՆ դոլար իրական արժեքով բնակարանը 175.000.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիրը ընկերության տնօրենի կողմից ենթադրյալ գնորդի հետ ստորագրելուց շուրջ 1 ժամ անց, իրացման շրջանառությունից պակաս ցույց տրման ենթակա 103.000 ԱՄՆ դոլարը ենթադրյալ գնորդի կողմից ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ին կանխիկ եղանակով վճարելուց հետո, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ՀՕՀ վարչություն է տեղափոխվել ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ն, որտեղ կատարվել է նաև անձնական խուզարկություն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 163.440.597 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալները մտցնելու նախապատրաստության առերևույթ հանցանքի դեպք, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր ներկայացվել են նաև կազմված փաստաթղթերն ու ձերբակալված Ժ.Գ.-ն։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

8 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

8 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

8 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

9 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

9 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

9 hours ago