Լրահոս 24/7

Ադրբեջանն ու ՀՀ-ն բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատմական հնարավորություն ունեն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է.

«Ցավոք սրտի, չնայած խաղաղությանն Ադրբեջանի միանշանակ հանձնառությանը, այս գործընթացը կրկին հետաձգվում է։ Հայաստանից ավելի քան երկու ամիս պահանջվեց խաղաղության համաձայնագրի նախագծում իր փոփոխությունները ներկայացնելու համար։

Միևնույն ժամանակ, գործընթացի վրա լրջորեն ազդել են երրորդ կողմերի կողմնակալ և միակողմանի գործողությունները։ Չնայած այս բոլոր մարտահրավերներին՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում ուղիղ բանակցությունները շարունակելուն՝ վաղաժամ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:

Մենք շարունակում ենք հավատալ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և, որպես երկու ինքնիշխան երկիր, խաղաղ գոյակցելու համար։ Դա անելու համար Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկխոսության և հարևանների հետ նորմալ հարաբերություններով:

Այլ խաղացողների կողմից սկսված աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակականությունն անարդյունավետ է, քանի որ դա միայն ծառայում է հակամարտությունը երկարացնելուն և խաղաղության ձգձգմանը»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago