

Բաքուն հավատացած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղություն հնարավոր կլինի հասնել երկխոսության և հարևանների հետ նորմալ հարաբերությունների միջոցով։
«Իսկ այլ սուբյեկտների աշխարհաքաղաքական ինտրիգներն անարդյունավետ են և ձգձգում են խաղաղության գործընթացը: Որոշ երկրների կողմնակալ և միակողմանի գործողություններն էլ լրջորեն խանգարում են կայունության հաստատմանը»,- ասել է դիվանագետը։
Բայրամովը նաև հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված մտահոգություններն անհիմն են:
Նա կրկնել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ ադրբեջանական ուժերն օրինակելի են գործել և ոչ մի հայ բնակչի չեն ստիպել լքել իրենց տները:
Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ն կորցրել է արդիականությունը, այն նաև չի կարողացել կարգավորել տարածաշրջանում իրավիճակը:
Տարածաշրջանային, միջազգային նորությունները՝ տեսաշարում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…