

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին և Ադրբեջան-Նախիջևան կապին․
«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով թե ինչու չի նա կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա ՌԴ սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ–ն։ Իրավական տեսանկյունից դա մեծ նշանակություն չունի, դա նրա պարտավորությունն է։
Մենք կարող ենք միայն ասել, որ նրանք դրժում են իրենց պարտավորությունը։ Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը։ Մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի։
Մենք համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք․ այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ։
Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանից Ադրբեջան ստուգումներ չպետք է լինեն, դա մեր լեգիտիմ իրավունքն է: Եվ մենք Բրյուսելում հանդիպմանը քննարկել ենք, որ կարող ենք կիրառել ՌԴ-Կալինինգրադ կապի փորձը», – նշել է նա։
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…