Լրահոս 24/7

Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիները կգան՝ ՀՀ-ում ապրելու. Սիմոնյան

«Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծ իրենց հետ չխառնեն»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված հարցին։

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին.

«Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն պայմանագրի կնքումը, և դա շատ բացասական եմ գնահատում։ Այն, ինչ մենք փոխանցել ենք ու բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ։ Անընդհատ դրա մասին խոսելն արհեստական խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա՝ անդրադառնալով նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվի պնդումներին։

Սիմոնյանը որպես օրինակ է բերել այն, որ ՀՀ քաղաքացիները մեկնում են Վրաստան, և հակառակը, ու նման հարցեր հայ-վրացական պայմանագրերում չկան․

«Պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը, որ դարձրել են իրենց բրենդը»,- նշել է նա՝ հավելելով, որ չի բացառում, երբ որոշ ժամանակ անց հայերը կգնան Ադրբեջանում ապրելու, և հակառակը.

«Ժամանակ կանցնի, ու չեմ բացառում, որ հայերը կգնան՝ Ադրբեջանում ապրելու, ադրբեջանցիները կգան՝ Հայաստանում ապրելու, առևտուր կանեն: Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում: Անգլիան ու Ֆրանսիան 116 տարի իրար հետ պատերազմել են, իրար սպանել են, բայց նրանք այսօր ամենամեծ դաշնակիցներն են»։

Ըստ նրա՝ կարելի է հասնել խաղաղության պայմանագրի, եթե Ադրբեջանի նախագահը փոխի իր հռետորաբանությունը և մասնակցի հանդիպումներին։ Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ՀՀ կողմից ռևանշիզմի չդիմելու երաշխիքները պետք է փնտրի իր մեջ. «Ռևանշիզմից վախենո՞ւմ ես, նորմալ հարաբերություններ հաստատիր անմիջական հարևանիդ հետ»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago