

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքային կետերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման հետ, չեն իրականացվել, խափանվել են, և այստեղ լեգիտիմ հարցեր և մտահոգություններ են առաջանում։
Նա հիշեցրել է, որ այդ հայտարարության երաշխավորող կողմը ՌԴ-ն է եղել․
«Կա բանակցային որոշակի տրամաբանություն և գործընթաց։ Շատ կարևոր է, որ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի։ Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների․ Ադրբեջանն է խուսափում դրանից»,- նշել է նա։
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան էլ հավելել է, որ վստահությունը բխում է իրողությունից. «Հարթակների հետ կապված՝ նշել ենք, որ Հայաստանի համար առաջնայինն այն է, որ սկզբունքները պահպանվեն այն հարթակներում, որտեղ տեղի կունենան բանակցությունները։
Սկզբունքները, հիշեցնեմ, տարածքային ամբողջականության ճանաչումն է, ճանապարհների ապաշրջափակումը՝ սուվերենության սկզբունքով։ Այս սկզբունքների պահպանության դեպքում մենք չենք տարանջատում հարթակները»,- ասել է նա։
Հովհաննիսյանը հարցին՝ չի՞ նշանակում, որ ՀՀ-ն ՌԴ-ին դուրս է մղում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցից, ասել է.
«Մենք որևէ մեկին որևէ տեղից դուրս չենք մղում։ Եթե պրոցեսների ընթացքում ինչ-որ գործընկերներ դուրս են մղվում կամ չեն մասնակցում որևէ խոսակցության, չի կարելի մեկնաբանել, թե մենք ենք դուրս մղում»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…