Հայաստանը միացել է ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այն նաև կոչվում է «Մագնիտսկու ցուցակ»։
Խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։
ԵՄ թեկնածու երկրները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Բոսնիա–Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը միացել են այս որոշմանը։
Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի խորհրդի այս որոշմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այս պարտավորությունը և ողջունում է այն: Հրապարակված ցանկում Վրաստանի անունը բացակայում է։
Ըստ ցանկի՝ պատժամիջոցների ու սահմանափակումների են ենթակա ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Վագներ» խմբի ղեկավարները, Սիրիայի ազգային գվարդիան և այլ անձինք։
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…