«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում:

Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում:

Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ:

Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Լուկա Չիրիանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի իտալական ալպիական ակումբի (CAI, Club Alpino Italia) փոխնախագահ Անտոնիակոմի Էլվիոն, Պորդենոնեի թատրոնի Վերդիի տնօրենների խորհրդի նախագահ Ջովանի Լեսիոն։

«Արարատից՝ Ալպեր» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Ջան Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» սիմֆոնիկ պիեսը՝ նվիրված կոմպոզիտորի հայ ընկերոջը, որը գրվել է Հայոց ցեղասպանությունից երկու տարի անց՝ 1917 թվականին:

Հնչել են նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի մեծակտավ «Ալպիական սիմֆոնիան», որն առաջին անգամ էր կատարվում այդ հեղինակավոր թատրոնում:

Որպես բիս հնչել է Շտրաուսի «Չորս վերջին երգերից» երրորդ երգը՝ «Երբ քուն ես մտնում» (“Beim Schlafengehen”)՝ միջազգային մեծ համբավ վայելող հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:

Հեղինակավոր երաժշտաքննադատ Կլաուդիո Բոլզանը «La Rivista Musica Classica» պարբերականում «Արարատից՝ Ալպեր» համերգը բնութագրում է՝ որպես մշակութային նշանակալի իրադարձություն:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

17 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

18 hours ago