Լրահոս 24/7

Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների և գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեև դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով:

Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունների արդյունքում լուծում կտրվի Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների, շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, քաղաքացիների համար առավել լավ ծառայություններ մատուցելու հնարավորությանը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նոր կարգավորումներով դատական գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները, ծանուցումները կուղարկվեն նաև հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ: Հաղորդագրություն ուղարկելով` դատարանները կազատվեն ակնհայտ անհիմն հայցերից, կսահմանվեն վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, կլուծվեն ենթակայության վեճերին վերաբերող խնդիրները:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի քանի փոփոխություններ են նախատեսվում:

Պատգամավորների հարցերը վերաբերել են արտահերթ նիստում նախագծի քննարկման անհրաժեշտությանը, քննարկվող փոփոխություններին, դրանց` շահագրգիռ կողմերի հետ քննարկված լինելուն:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ փոփոխությունների մեծ փաթեթ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը:

Պատգամավորն առաջարկել է քննարկված նախագծին տալ դրական եզրակացություն, մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկում:

«Աշխատանքային քննարկման ընթացքում կբարձրաձայնենք մեզ հուզող բոլոր հարցերը, առաջարկները մանրամասն կքննարկենք ու մինչև նախագծի երկրորդ ընթերցում կունենանք լրամշակված տարբերակ»,- ասել է հարակից զեկուցողը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

15 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

19 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

19 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

19 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago