Հասարակություն

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Էմիրաթներ ճամփորդել առանց վիզայի

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում ներկայացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փոխըմբռնման հուշագրում փոփոխությունների արձանագրությունը վավերացնելու հարցը։ Ըստ այդմ, առաջարկվում է ԱՄԷ ազատ ելումուտի հնարավորություն ընձեռնել․ «Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետ ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել համապատասխան երկրների տարածքներով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերական, դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրի կողմեր ունեցող քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,– ասել է Կոստանյանը։

Նա ներկայացրել է նաև ընթացակարգը. «Եթե այսօր խորհրդարանը հավանություն տա տվյալ փաստաթղթին, այն միանգամից ուժի մեջ չի մտնելու․ քաղաքացիները մի քիչ էլ պիտի սպասեն, որպեսզի ավարտենք ներպետական ընթացակարգը, այսինքն, կստորագրվի, հետո կտեղեկացնենք դրա մասին Էմիրաթներին, ինչից հետո ԱԳՆ-ն հանրային կերպով կլուսաբանի, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի ԱՄԷ ճամփորդել»։

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Մարտի 20-ին` Երևանի ժամանակով 13։01-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական…

2 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

17 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

29 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

43 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

53 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago