Երևանի ավագանին քննարկում է քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանն ասել է, թե տպավորություն է, որ հաստիքացուցակը կրճատվում է, բայց 787 աշխատակցից դառնում է 812։
Ըստ նրա, երբ կատարվում է կառուցվածքային բարեփոխում, պետք է թվաքանակն իջնի, գործառույթները վերաբաշխվեն։
Արձագանքելով այս հարցին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց խորհրդատուների ինստիտուտի ներդրումը.
«Մենք ունենք 5 ճարտարապետ՝ խորհրդատուների տրամաբանությամբ, որոնք ամեն չորեքշաբթի 9։30 ինձ և համապատասխան վարչությունների հետ իրականացնում են նիստեր, և այդ մարդկանց մասնագիտական կարծիքը դարձնում ենք մեր օրակարգը։
Այդ բոլոր հարցերը, որ վերաբերում են շինարարությանը, ճարտարապետահատակագծային առաջադրանքներին, շինթույլտվություններին, այդ ֆիլտրով են անցնում։
Մենք ունենք պլանավորված գեղագիտական խորհուրդ։ Այսինքն, մասնագիտական խմբեր են ստեղծվում։ Հիմնական հաստիքացուցակի ավելացումն այդ հիմնավորումն ունի, բայց մնացած բոլոր տեղերում կտեսնեք կրճատում»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…